12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Թուրքիայում պահանջում են պաշտոնանկ անել վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո հակաիշխանական գրառումներով հայտնի դարձած Ֆուաթ Ավնին «Twitter» սոցիալական կայքում վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին գրառումներ է կատարել, գրում է Ermenihaber.am-ը: Ավնին, ով հանդես է գալիս կեղծանվամբ և չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, պնդում է, որ կոռուպցիոն սկանդալին վերաբերող Մաչուփյանի հոդվածները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում անհանգստության տեղիք […]

Ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն […]

Դեկտեմբերի 10-ին Զարուհին կմիանա եռյակին /վիդեո/

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ ԲՀԿ պատգամավորներն, ովքեր չէին մասնակցել ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քվեարկությանը, հետևել են իր կոչին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Փոստանջյանն անդրադարձավ նաև եռյակի գործունեությանը: Նա հայտնեց, որ դեկտեմբերի 10՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կմասնակցի եռյակի հրավիրած համաժողովրդական երթին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ցեղասպանության 100 ամյակից հետո էլ պայքարը շարունակելու ենք. ԱԺ նախագահ /վիդեո,ֆոտո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այս պահին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: ԱԺ նախագահի խոսքով, աշխարհի շատ պետություններ ընդունել են Ցեղասպանությունը, որոշներն էլ ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով դատապարտել են: “Եվս մեկ անգամ հայ ժողովուրդը պիտի ոգեկոչի զոհերի հիշատակը”,- ասել է նա: Մանրամասները`տեսանյութում:

2014 թ. նավթի գնի անկման հիմնական փաստերը

2014 թ. ականատես եղանք նավթի գների անկմանը: Հունիսի կեսերից նավթի գները նվազել են մոտ 40 տոկոսով ՝ $115 մեկ բարելի դիմաց գնից հասնելով մինչև ներկայիս մոտ $ 70, գրում է Interpress.am-ը` Washington post-ին հղումով: ԱՄՆ-ում բենզինի գները նվազել են գրեթե մեկ դոլարով մեկ գալոնի դիմաց՝ հունիսին $ 3.63-ից հասնելով մինչև $ 2.74 դեկտեմբերի սկզբին: Այս գնի […]

Հիմնարար մոտեցում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց բարձրացրած հարցերին

ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու խնդիրները: Հանդիպման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող թեմաները, սկսած Երևանում և մարզերում մարզամշակութային և կրթական օբյեկտներում մատչելի թեքահարթակների առկայությունից, ավարտած՝ շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, […]

Նախարարը հազիվ է մահից փրկվել հենց հարցազրույցի ժամանակ /ֆոտո, վիդեո/

Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը հենց հարցազրույց տալու ժամանակ հազիվ է մահից փրկվել, նախարարի գլխին սառցակտոր է ընկել: Նախարարը լրագրողների հարցերին խատասխանելիս է եղել, երբ սառցաբեկորն ընկել է նրա գլխին: Նախարարին փրկել է այն, որ նա պահպանել է անվտանգության կանոններն ու գլխին սաղավարտ է դրած եղել: Հարվածի արդյունքում սաղավարտը ջարդվել է:

Դեղերի գնաճի զսպումը` սոցիալական պատասխանատվություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանդիպել է  հայաստանյան դեղ ներկրող  խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել   հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:  Նա հորդորել է դեղներմուծողներին  տարադրամի արժույթի տատանման   պայմաններում վարել   դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն, հաշվի առնելով այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի