12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Դեղերի գնաճի զսպումը` սոցիալական պատասխանատվություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանդիպել է  հայաստանյան դեղ ներկրող  խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել   հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին:

Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:

 Նա հորդորել է դեղներմուծողներին  տարադրամի արժույթի տատանման   պայմաններում վարել   դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է:

Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ  քայլեր` հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների  անհիմն բարձրացումը հնարավորինս կանխելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ