12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Սեռավարակները՝ անպտղության պատճառ /վիդեո/

Վեներական հիվանդությունները բավականին քայքայիչ ազդեցություն են ունենում մարդու հետագա սեռական կյանքի վրա: Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը ներկայացնում է հնարավոր հետևանքների և վարակակիր անձի հետագա սեռականության բարդությունների շուրջ. ՛՛ Թերի բուժվելու դեպքում կամ առհասարակ չբուժվելու դեպքում կարող են առաջանալ կանանց և տղամարդկանց անպտղություններ՛՛,-մասնագետը տեղեկացրեց, որ մոտավորապես 20 տարածված սեռավարակ կա:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն  կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա […]

Ինչ է սպասում Րաֆֆին Ծառուկյանից

՛՛Իմ սխալն ու իմ դավաճանությունը եղել է  այն, որ նախորդ ապրիլի իննին ես մոռացա դրոշը՛՛,-այսօր Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պայքարն անշրջելի է, և որակն է ծնելու քանակ: ՛՛Սա մեր հայրեինքն է, ուրիշին չենք տալու, սիրելու ենք մեր հայրենիքը սահմանից սահման՛՛: Ապա լրագրողների հետ […]

Հերոսը …

՛՛Հերես, հերոս՛՛,-այս բացականչությամբ ընդունվեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մուտքը Ազատության հրապարակ: ՛՛Մենք պետք է քայլեր անենք և փորձենք տեսնել, թե ինչպես ենք կերտելու մեր ապագան: Մեզ մոտ ապագայում սպասվելու են դժվարին օրեր` թե սոցիալական վիճակն է վատթարանալու, թե քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու: Քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ գտնեն ուժ՝ այն […]

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. ՛՛Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և […]

Պատգամավորներն իրար են ծեծել /վիդեո/

Ուկրաինայի նորընտիր Գերագույն Ռադայում առաջին ծեծկռտուքն է տեղի ունեցել, հայտնում է RT-ն: Խորհրդարանական հանձնաժողովների վերաբերյալ քվեարկության ժամանակ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը ամբիոնից ցած է իջել ու սկսել վազվզել շարքերի միջով` գոռալով, որ ընդդիմադիրների իրավունքները ոտնահարվում են: Մյուս պատգամավորներից մեկը տեղից վեր է կացել ու հրել Պարասյուկին, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Նրանց գործընկերները ժամանակին […]

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց

Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել տակտիկական նկատառումներով, որպեսզի փաստական հանգամանքներ չբացահայտի: “Փաստինֆո“-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարության հերթական նիստում հայտարարել է մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը` անդրադառնալով նախաքննության ու դատաքննությամբ ամբողջ ընթացքում Վարդան Պետրոսյանի ցուցմունքից հրաժարվելու փաստին: Այսպիսով, Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ […]

Բեմը լրիվ Ձեզնով եք արել. վեճ նախագահի նախկին թեկնածուների միջեւ

՛՛Պարոն Հովհաննիսյան բեմը լրիվ Ձեզնով եք արել, չեք թողնում ոչ մեկը խոսի: Պատասխանեք նաև մարդկանց հարցերին՛՛,-այս պահին Ազատության հրապարակում ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած համաժողովրդական ժողովը շարունակ ընդհատում է նախագահի նախկին թեկնածու, ՛՛Քաշաթաղ՛՛ ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ մյուս հանդիպմանը ելույթի իրավունք կտա նաև այս քաղաքացուն: -Մենք Ձեզ գիտենք, շատ լավ գիտենք ո՞վ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի