Հերոսը …
՛՛Հերես, հերոս՛՛,-այս բացականչությամբ ընդունվեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մուտքը Ազատության հրապարակ:
՛՛Մենք պետք է քայլեր անենք և փորձենք տեսնել, թե ինչպես ենք կերտելու մեր ապագան: Մեզ մոտ ապագայում սպասվելու են դժվարին օրեր` թե սոցիալական վիճակն է վատթարանալու, թե քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու:
Քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ գտնեն ուժ՝ այն ստույգ որոշումը կայացնելու համար: Պարոն Հովհաննիսյանը մի քանի ամիս շարունակ բոլոր միջոցները ձեռնարկում է, որ այդ համախմբումը տեղի ունենա՛՛,-իր ելույթը սկսեց Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին և համոզված է, որ այն արդյունավետ է լինելու:
Փոստանջյանը կարծում է, որ մինչ Ցեղասպանության 100 ամյակը ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի կարողանա դիմագրավել սպասվող մարտահրավերները.՛՛Երբ այսպիսի ճգնաժամային իրավիճակ է լինում՝ նաև հնարավորություն է ընձեռնվում շահեկան դուրս գալու այդ վիճակից: Երբ Խորհրդային միությունը անկում ապրեց՝ մեր ժողովուրդը լինելով իմաստուն, համախմբված՝ կարողացավ բեկում մտցնել այդ պատմության մեջ և մեր հայրենիքի մի փոքր մասը մենք ազատագրեցինք՛՛:
Անդրադառնալով ԵՏՄ պայմանագրին միանալու ԱԺ քվեարկությանը՝ Փոստանջյանը ասաց.՛՛Ես կարծում եմ, որ այդ քվեարկությունը դավաճանների քվեարկություն է՛՛:
Փոստանջյանը կրկին անգամ կոչ արեց պատրաստ լինել ծայրահեղ քայլերի: