11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց

Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել տակտիկական նկատառումներով, որպեսզի փաստական հանգամանքներ չբացահայտի: “Փաստինֆո“-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարության հերթական նիստում հայտարարել է մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը` անդրադառնալով նախաքննության ու դատաքննությամբ ամբողջ ընթացքում Վարդան Պետրոսյանի ցուցմունքից հրաժարվելու փաստին:

Այսպիսով, Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքը լսելու փուլին:

Դատախազ Արթուր Սարգսյանը մեղադրական ճառը նախապատրաստելու համար դատարանից որոշակի ժամանակ խնդրեց:

Դատարանի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ