14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում պահանջում են պաշտոնանկ անել վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո հակաիշխանական գրառումներով հայտնի դարձած Ֆուաթ Ավնին «Twitter» սոցիալական կայքում վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին գրառումներ է կատարել, գրում է Ermenihaber.am-ը: Ավնին, ով հանդես է գալիս կեղծանվամբ և չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, պնդում է, որ կոռուպցիոն սկանդալին վերաբերող Մաչուփյանի հոդվածները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում անհանգստության տեղիք են տվել:

Ըստ Ավնիի գրառումներից մեկում տեղ գտած պնդման՝ օլիգարխները իրենց անհանգստությունն են հայտնել կառավարությանը ՝ պահանջելով, որ Մահչուփյանը կամ գրելը թողնի, կամ վարչապետի խորհրդականի  պաշտոնը:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ Էթյեն Մահչուփյանը հարցազրույց էր տվել  թուրքական NTV հեռուստաալիքին Դավութօղլուի հայազգի խորհրդականը քննադատություն էր հնչեցրել կառավարության և իշխող կուսակցության հասցեին: Քննադատությունները վերաբերել են կոռուպցիոն սկանդալին, քրդական հարցի լուծմանը և ալևիների հիմնախնդիրներին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ