2014 թ. նավթի գնի անկման հիմնական փաստերը
2014 թ. ականատես եղանք նավթի գների անկմանը: Հունիսի կեսերից նավթի գները նվազել են մոտ 40 տոկոսով ՝ $115 մեկ բարելի դիմաց գնից հասնելով մինչև ներկայիս մոտ $ 70, գրում է Interpress.am-ը` Washington post-ին հղումով: ԱՄՆ-ում բենզինի գները նվազել են գրեթե մեկ դոլարով մեկ գալոնի դիմաց՝ հունիսին $ 3.63-ից հասնելով մինչև $ 2.74 դեկտեմբերի սկզբին: Այս գնի անկումը ազդանշան էր կապիտալի խոշոր փոխանցմանը արտադրողներից դեպի սպառողներ, որը, ըստ տնտեսագետ Էդվարդ Յարդենի, գնահատվում է տարեկան մոտ $1.5 տրլն.: Չնայած, որ ամբողջական հետեւանքները դեռևս մշուշոտ են, մասամբ այն պատճառով, որ պարզ չէ, թե որտեղ կկարգավորվեն գները, ամենայն հավանականությամբ, այն կխթանի համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ քաղաքական խնդիրներ կհարուցի որոշ խոշոր արտահանողների համար, այդ թվում` Նիգերիայի, Վենեսուելայի, Ռուսաստանի եւ Իրանի:
Ինչո՞վ է այն պայմանավորված: Ի՞նչ է դա նշանակում: Ահա թե ինչ մենք գիտենք.
Դրա հիմքում ընկած է առաջարկի եւ պահանջարկի օրենքը: Գնի անկումը հիմնականում արտացոլում է մատակարարման չափազանց մեծ ծավալները քիչ պահանջարկի ֆոնի ներքո: Շատ վերլուծաբաններ կենտրոնացել են ԱՄՆ-ի նավթի «թերթաքարային» արտադրության վրա, որն աճել է օրական 3.5 միլիոն բարելով 2008 թ.-ից ի վեր, ըստ խորհրդատվական HIS ընկերության: Սակայն ԱՄՆ նավթարդյունաբերության ընդլայնումը սպասված էր, ասում է տնտեսագետ Լարի Գոլդշտեյնը: Իրական անակնկալը, ըստ նրա, անսպասելի համաշխարհային պահանջարկն էր:
2014թ. սկզբին կանխատեսվում էր օրական 1.3 միլիոն բարելի աճ, ասում է Գոլդշտեյնը: Փաստացի աճը դրա մոտ կեսն է, որը կազմում է օրական 700. 000 միլիոն բարել՝ արտացոլելով անկանխատեսելի տնտեսության թուլացում Եվրոպայում, Ճապոնիայում եւ Չինաստանում:
Փոքր տեղաշարժը առաջարկ-պահանջարկի հավասարակշռության մեջ հանգեցրեց էական գնային փոփոխություններին, քանի որ նավթի պահանջարկի «գինըոչէլաստիկէ»: Համեստ ավելցուկները եւ պակասորդը կարող են տատանել գները, քանի որ սպառողների պահանջները կարճաժամկետում կոշտ են: Պակասորդը կարող է առաջացնել պայքար առաջարկի համար: Ավելցուկները արտադրում են գնային թռիչքներ շուկայում:
«Այսօրվա դրությամբ, համաշխարհային նավթի սպառումը կազմում է օրական մոտ 92 միլիոն բարել, իսկ եղած արտադրական հզորությունը կազմում է մոտ 95 միլիոն բարել», – ասում է Գոլդշտեյնը:
Եթե պահպանվեն ցածր գներ, կլինի մի մեծ սպառողական անսպասելի հաջողություն: Բոլոր երկրները, որոնք զուտ նավթի ներկրողներ են (Եվրոպան, Ճապոնիան, Չինաստանը) պետք է օգուտ քաղեն, իսկ ԱՄՆ-ը կլինի առավել շահողը այս վիճակում: «Եթե նավթի գները նվազեն միջինը $25 բարելի համար, սովորական տնային տնտեսությունները կարող են հաջորդ տարի խնայել $500», – ասում է տնտեսագետ Մարկ Զանդին Moody’s Analytics վերլուծական կենտրոնից: Այս ենթադրությամբ, տնտեսությունը կաճի գրեթե 0.4 տոկոսով ավելի արագ (դա մոտ $70 մլրդ է $17 տրիլիոնանոց տնտեսության մեջ) եւ կստեղծի 350.000 աշխատատեղ:
Նավթի ոլորտի հետազոտման եւ զարգացման կրճատումը չպետք է խաթարի այս խթանումը: Տեսականորեն, ցածր գների պարագայում նավթային ընկերությունները կարող են նոր ծրագրեր սկսել, քանի որ նրանք կդառնան ոչ շահութաբեր: Սա կարող է նվազեցնել բարձր սպառողական ծախսերի ազդեցությունը:
ԱՄՆ թերթաքար նավթի համար էլ այս սպառնալիքը մեծ չէ, պնդում է Դենիել Երգինը HIS ընկերությւոնից Wall Street Journal-ի իր հրապարակման մեջ: Նա վկայակոչեց անհատական տվյալների վրա հիմնված HIS-ի ուսումնասիրությունը, որը կարծում է, որ ծրագրերի 80 տոկոսը 2015 թ.-ին կլինեն շահութաբեր, եթե նավթի գինը լինի $50-ից մինչև $69 բարելի դիմաց (HIS-ը ենթադրում է, որ գները կկայունանան $77 բարելի համար սահմանում): «Երկարաժամկետում ցածր գները սպառնում են ծովի խորքում և Արկտիկայում ընթացող ծրագրերին, բայց ազդեցությունը կլինի աստիճանաբար:»,- ասում է Երգինը:
Գոլդշտեյնն ասում է, որ OPEC -ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) աշխատող կարտել չէ: Կարտելը վերահսկում է գները առաջարկի սահմանափակման միջոցով: Եթե OPEC -ի անդամները, որոնք ներկայացնում են համաշխարհային նավթի արտադրանքի մեկ երրորդը, լինեին իսկական կարտել, պետք է կանխեին գների կոլապսը: OPEC–ը չարեց դա, քանի որ իր գրեթե բոլոր անդամները ցանկանում էին արտադրել այնքան, ինչքան կարող են: Միայն Սաուդյան Արաբիան` իր ամենամեծ անդամը, պետք է կրճատի արտադրությունը՝ գները բարձրացնելու համար:
OPEC-ը հրաժարվեց միայնակ իր ուսերի վրա վերցնել կարտել հանդիսանալու ծախսը:
Մենք դեռ չգիտենք, թե որքան կընկնեն գները կամ երբ կարող են բարձրանալ: Նավթ արտադրող շատ երկրների համար նավթային եկամուտները կազմում են պետական բյուջեի մի զգալի բաժինը: Արդյո՞ք այս իրավիճակը կառաջացնի սոցիալական թշնամանք կամ քաղաքական անկայունություն: Արդյո՞ք դա կնպաստի, որ ոմանք, օրինակ՝ Վլադիմիր Պուտինը, դառնան ավելի ռազմատենչ՝ անկայուն տնտեսությունից ուշադրությունը շեղելու համար: Արդյո՞ք վնասը կստիպի OPEC-ի անդամներին գործել, ինչպես իրական կարտել: Նավթի գների կոլապսը 2014 թ.-ի խոշոր իրադարձությունն է: Այն կարող է դառնալ ավելի մեծ 2015 թ-ին:
Աղբյուր` Interpress.am