10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2014

Հզոր տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր /վիդեո/

ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում հզոր տորնադոյի արդյունքում 4 հոգի է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ: Նահանգը նաեւ հսկայական նյութական վնասներ է կրել : Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Վիրավորների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ինչպես հաղորդում եմ ԶԼՄ-ները, զոհերի թիվը կարող է ավելանալ:

՛՛Բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք հուժկու ակցիաների՛՛

Նաիրիտ գործարանի աշխատակիցները շարունակելու են պայքարել: Նրանք պատրաստ են ակցիաներ անել անգամ Նոր տարվա օրերին: ՛՛Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որևէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք թե մեր հետագա ճակատագիրը ինչպես է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք հուժկու ակցիաների՛՛,- մեզ հետ զրույցում ասաց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակից Լուսինե Մարությանը։ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի 2215 […]

Ընդամենը երկու օր

Տարին ավարտվում է և այս օրերին կառավարության անդամներից յուրաքանչյուրը հասարակության առջև հաշվետվություն է ներկայացնում իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքների մասին: Նրանց թողնելով ոլորտի ծրագրային պարտավորությունների կատարման  մանրամասների ներկայացումը, փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել անցնող տարվա ձեռբերումներն ու բացթողումները: Եթե, աստղաբանների բառաֆոնդից օգտվելու լինենք, ապա 2014 թվականը կարելի բուռն, անսպասելի իրադարձություններով լի տարի բնութագրել: Տարվա առաջին ցնցումն […]

Նախագահը այսպիսին էլ կարող է լինել. հուզիչ կադրեր /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների: Հանրապետության Նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն […]

Կարևորեցին նախագահի ելույթը /վիդեո/

Ամփոփելով անցած տարին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց նաև Քեսաբի հայերի հետ կատարվածը, որը ըստ պատգամավորի բավականին ահազանգող փաստ էր: Մյուս ամենացայտուն բացասական  իրողությունը ըստ պատգամավորի դա Հայաստանի անդամակցությունն էր եվրասիական տնտեսական միությանը.՛՛Գնում ենք մի տեղ, ուր հասկանում ենք շատ ու շատ տարբեր խնդիրներ կան: ԵՏՄ-ին անդամակցող ոչ մի երկրում տնտեսության վիճակը լավ չէ՛՛: […]

“IMAGINE”-ի հայաստանյան տարբերակը` ի պաշտպանություն երեխաների

Հայաստանը միացել է աշխարհի տասնյակ երկրներում մեկնարկած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային ակցիային: Ակցիային միանալն իրականացվել է Ջոն Լենոնի հայտնի “IMAGINE” բազմալեզու կատարումների հայաստանյան տարբերակի միջոցով: Նախաձեռնությունը նվիրված է ՄԱԿ-ի “Երեխայի իրավունքների մասին” կոնվենցիայի 25-ամյակին: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն ասել է, որ երգի […]

“Բանդայի գործով” ցնցող հայտարարություն է լինելու. ամենատարօրինակ դատավարությունը

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որևէ “շատ կարևոր, խոշոր հանցագործություն որ աչք կզարներ, Հայաստանում անցած տարի չեղավ”:   Հայերի հետ կապված կրիմինալ պատմությունները, նրա խոսքով, հիմնականում արձանագրվել են արտասահմանում: Այս տարվա կարևորագույն իրադարձությունը քրեագետը համարում  է ՛՛բանդայի՛՛ գործով դատավարությունը,  որը մոտենում է ավարտին. “երեկ այդ գործով դատավարության ժամանակ ցնցող հայտարարություն է եղել, […]

Հակաիսլամական ցույցեր Գերմանիայում /վիդեո/

Գերմանիայի Դրեզդենում եւ մի շարք այլ քաղաքներում հակաիսլամական ցույցեր են անցկացվել, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։  Բողոքի գործողությունը կազմակերպել է «PEGIDA»-ն՝ «Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամականացման դեմ» կազմակերպությունը։ Միաժամանակ, ցուցարարները հերքում են, որ հանդիսանում են ծայրահեղական կամ աջ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք ընդգծել են, որ հանդես են գալիս որպես Եվրոպայում քրիստոնեական արժեքների պաշտպաններ։ 

Գները իջել են. ՏՄՊՊՀ /վիդեո/

՛՛Դրամի կտրուկ արժեզրկոմը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայանացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վերջինս նշեց, որ ուսումնասիրել են խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի արտադրությամբ և վաճառքով:   ՛՛Մեր հանձնաժողովը մոնիտորինգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի