26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդամենը երկու օր

Տարին ավարտվում է և այս օրերին կառավարության անդամներից յուրաքանչյուրը հասարակության առջև հաշվետվություն է ներկայացնում իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքների մասին: Նրանց թողնելով ոլորտի ծրագրային պարտավորությունների կատարման  մանրամասների ներկայացումը, փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել անցնող տարվա ձեռբերումներն ու բացթողումները:

Եթե, աստղաբանների բառաֆոնդից օգտվելու լինենք, ապա 2014 թվականը կարելի բուռն, անսպասելի իրադարձություններով լի տարի բնութագրել: Տարվա առաջին ցնցումն իհարկե, պարադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ բողոքող երիտասարդ հանրության ակցիաների շարքն էր: Բողոքի ալիք, որ հանրության որոշ շերտերի կարծիքով հանգեցրեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

Նախկին վարչապետին ու կառավարությանն ապրիլ-մայիս ամիսներին փոխարինեցին նոր դեմքեր, սակայն նախկին հիմնախնդիրների բնույթը չփոխվեց: Ու նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ եղավ ոչ միայն նոր կառավարության ծրագրի մշակմանը, այլ նաև նախկին կառավարության աշախատանքների սրբագրմանը: Կուտակային կենսթոշակային համակարգից ՙհանվեց՚ պարտադիր բաղադրիչը, որը գուցե  նախագծի հեղինակների կարծիքով այսօրվա երիտասարդությանը հեռավոր ապագայում ապահով ծերություն էր խոստանում, բայց գոնե այս պահին և այսպիսի սոցիալական պայմաններում արդարացված և համոզիչ չէր: Հետևաբար, նոր կառավարության առաջին քայլն ուղղվեց սոցիալական արդարության վերականգնմանը` ձեռմպահ մնալով  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից։

Հուլիսը  նշանավորվեց աշխատավարձերի բարձրացմամբ, ընդ որում նվազագույն աշխատավարձի չափը հասավ 50 հազար դրամի, աննախադեպ բարձրացավ   պետական ծառայողների աշխատավարձերը։ ՀՀ կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրի շրջանակներում ավելի քան  50 մլրդ դրամ ուղղվեց քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը:

Ամբողջ տարի, գեղարվեստորեն ասած, կարմիր թելի նման  անցավ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության հարցը: Ցանկացած հարց, հիմնախնդիր, որ բարձրացնում էր կառավարությունը, ոչ իշխանական ուժերը կապում էին ԵՏՄ-ի հետ ու պարտադիր բացասական հետևություններ անում, կապ չունի, որ խնդիրը հեռավոր աղերսներ չուներ ԵՏՄ–ի հետ:

Նախ ոչ իշխանականները հայտարարում էին, թե ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կղզիանում է, զրկվում Արևմուտքի ֆինանսկան աջակցությունից: Ապա, երբ Եվրամիության ասոցացման համաձայնագրի երկրները (և ոչ միայն նրանք) ոչ միայն հայտարարություններով, այլ գործուն ֆինանսական պայմանագրերով (նկատի ունենք, ՀԲ-ի, ԵԶՎԲ-ի, ԶԱԲ-ի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի կնքած համաձայնագրերը) իրենց համաձայնությունը հայտնեցին Հայաստանի որդեգրած ՙև, և՚-ի քաղաքականությանը, նույն ուժերը ԵՏՄ անդամակցությունը փորձեցին որպես խոչընդոտ տեսնել 2015 թվականի պետական բյուջեի ձևավորման գործում:

Այնինչ, ՀՀ կառավարությունը 2015թ. պետական բյուջեում միջազգային շուկաներին ինտեգրման ճանապարհը  ամրագրել էր Եվրամիության արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելով և Հայաստան ԵՏՄ անդամակցությամբ։ Բացի այդ,  երբ պարզվեց, որ ԵՏՄ-ին անդամակցելիս մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար է լինելու և վատագույն սցենարի դեպքում 270 մլն դոլար է բյուջե մուտք արվելու` նույն ոչ իշխանականները գրեթե միահամուռ քվեարկեցին ԵՏՄ–ին Հայաստանի անադմակցության օգտին։

Կառավարության անցնող տարվա կարևորագույն քայլերից մեկն էլ, թերևս «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքն է, որով  Կառավարության հաստատած 32 սահմանամերձ համայնքների բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները,  հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը մասամբ կփոխհատուցվի ՀՀ պետբյուջեի միջոցներից: Կապահովվի օթևանի, հուղարկավորության և մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծումներ։

Աշնանը կառավարության առջև կանգնեց հանրությանը հուզող սոցիալական մեկ այլ մեծ խնդիր` կապված այսպես ասած  հղիության նպաստի հետ, որն այս անգամ բողոքի ալիք բարձրացրեցին հղի կանանց շրջանում։ Այս խնդրին էլ կառավարությունն ընդառաջ գնաց և  անսալով կանանց առաջարկներին` խորհրդարանին առաջարկեց փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքում։ Կառավարությունն առաջարկեց  հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ և դրա առավելագույն մեծությունը սահմանել նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով, իսկ 1 մլն. դրամը գերազանցող աշխատավարձ ստացող կանանց մայրության նպաստի մի մասը արդարացիորեն թողեց  աշխատակցուհու և գործատուի միջև պայմանավորվածությանը։           

Տարեմուտն, իհարկե, նշանավորվեց  տարադրամի փոխարժեքի կտրուկ թռիչքով, դոլարի և եվրոյի փոխարժեքները դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում հասան համապատասխանաբար մինչև  580  և 700 դրամի, դրան, բնականաբար, հետևեց գների, հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների աճն այն աստիճան, որ որոշ խանութներում  մեկ կգ շաքարավազի գինը հասավ մինչև 700 դրամի։ Անշուշտ, նման սպեկուլիատիվ դրսևորումները, փոխարժեքի շուկայում ստեղծված այս իրավիճակը և դրանից բխող գների չպատճառաբանված աճը չէր կարող չհուզել Կառավարությանը։

“Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար”,–հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ողջ կառավարությամբ ու կենտրոնական բանկով լծվեցին իրավիճակի կայունացմանը։

Ընդամենը երկու օրում Կառավարությանը հաջողվեց տարադրամի շուկան և գների չպատճառաբանված գերբարձրացումը կարգավորել և հասարակությանը հանել շոկային վիճակից։

Տարին հասնում է սահմանագծին և այսօր կարող ենք արձանագրել տարին բուռն էր, իրադարձություններով լի, բայց առանց ցնցումների ու որոշակի ձեռբերումներով։

Մ.Լ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ