10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարևորեցին նախագահի ելույթը /վիդեո/

Ամփոփելով անցած տարին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց նաև Քեսաբի հայերի հետ կատարվածը, որը ըստ պատգամավորի բավականին ահազանգող փաստ էր: Մյուս ամենացայտուն բացասական  իրողությունը ըստ պատգամավորի դա Հայաստանի անդամակցությունն էր եվրասիական տնտեսական միությանը.՛՛Գնում ենք մի տեղ, ուր հասկանում ենք շատ ու շատ տարբեր խնդիրներ կան: ԵՏՄ-ին անդամակցող ոչ մի երկրում տնտեսության վիճակը լավ չէ՛՛:

՛՛Ուզում եմ նշել նաև մի կարևոր իրադարձություն, դա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որտեղ նախագահը շեշտադրումներ դրեց այն խնդրի վրա, որ Հայաստանը լինելու է տեր  ցեղասպանության միջազգային  ճանաչման գործընթացում, հատկապես 100-ամյա տարելիցի շեմին, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի շեշտադրումները, որոնցով Ադրբեջանը փորձում էր միշտ օգտագործել մեր դեմ, շեշտելով, որ բոլոր պայմանավորվածությունների չկատարողը և մեղավորը միայն Ադրբեջանն է՛՛,-ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը ցավ հայտնեց, որ տնտեսության մեջ անցած տարի որևէ առաջընթաց չի գրանցվել .՛՛Հույս ունեմ, որ 2015 թվականին մեր սպասված փոփոխությունները կլինեն, սակայն միայն հուսալով բան չի լինի պետք է նաև աշխատել՛՛:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համաձայն է գործընկերոջ դիտարկումներին, սակայն նա հույս ունի որ ԵՏՄ-ը կկայանա.՛՛Քանի որ շատ տնտեսագետներ եվրասիական տնտեսական միության հետ մեր համագործակցության նաև լավ կողմերն են շեշտադրում .՛՛Կարծում եմ, որ ճիշտ ու գրագետ աշխատանքի շնորհիվ նաև այս առումով մենք  կկարողանանք գրանցել հաջողություններ՛՛,-հավելեց Աճեմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ