՛՛Բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք հուժկու ակցիաների՛՛
Նաիրիտ գործարանի աշխատակիցները շարունակելու են պայքարել: Նրանք պատրաստ են ակցիաներ անել անգամ Նոր տարվա օրերին:
՛՛Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որևէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք թե մեր հետագա ճակատագիրը ինչպես է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք հուժկու ակցիաների՛՛,- մեզ հետ զրույցում ասաց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակից Լուսինե Մարությանը։
՛՛Նաիրիտ՛՛ գործարանի 2215 աշխատակիցներին արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, հունվարի 6-ից բոլորը գործազուրկ են, այնուհետեւ մոտ 500 հոգու հետ պայմանագրեր կկքնվեն: Աշխատակիցները արդեն հուսահատ ենք, նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի:
՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 16-ին, հաջորդը կստանան հունվարին: Գործարանաի աշխատակիցները ստեղծել են համակարգող խումբ, որը նամակ է ուղարկել ՛՛Նաիրիտի՛՛ խորհրդին, վերջինս էլ այն ուղարկել է Կառավարություն: Նամակում նաիրիտցիները անդրադառնում են իրենց 18 ամսվա աշխատավարձի մարմանը, որը կազմում է 13 -15 մլն դոլար, նախանշում են պարտքը մարելու ճանապարհները:
՛՛Նամակից որևէ պատասխան չկա, մենք վաղը ժամը 11-ից հավաքվելու ենք գործարանի մոտ, որտեղից երթով կշարժվենք դեպի նախագահական, մեր պայքարը չենք դադարի Ամանորի գիշերն էլ աշխատակիցներով պատրաստ ենք բողոքի ակցիա անելու՛՛,-տեղեկացրեց Լուսինե Մարությանը: