10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2014

“Ալլահ Ակբար” գոռալով մեքենան քշել է բազմության վրա /ֆոտո/

Ֆրանսիայի Դիժոնե քաղաքում մի տղամարդ, “Ալլահ ակբար” բացականչելով, մեքենան քշել է ուղիղ մարդկանց բազմության վրա, ինչի արդյունքում 11 հոգի տարբեր վնասվածքներ է ստացել:Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է РИА “Новости”-ն: Հանցագործին հաջողվել է փախչել, սակայն ոստիկանությունն արագ հայտնաբերել է նրան: Կասկածներ կան, որ վերջինը հոգեկան հիվանդ է: Այժմ պետք է դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:

Մի խառնեք ՛՛լույսի մարդու՛՛ հետ

Facebook-ի օգտատեր Մեսրոպ Մեսրոպյանը իր տարեգրքում գրառել է. ՛՛Լուսահոգի հայրս մասնագիտությամբ էներգետիկ էր: Ամբողջ կյանքը աշխատեց և նվիրեց հայկական էներգետիկային: Ես երկու քույր ունեմ, հարազատ երբայր չունեմ: Չնայած որ պատանի հասակում երազում էի օդաչու դառնալ, բայց վերը նշված պատճառով շարունակեցի հորս սկսած գործը: Սովետի ժամանակ դեկտեմբերի 22-ը էներգետիկների տոնն էր, որը ձևից բացի, ուներ նաև […]

Սևանի ափամերձ տարածքների որոշ վարձակալների պայմանագրերը կխզվեն

”Կառավարությունում ուրանի հանքերի հետ կապված որևէ ծրագիր կամ առաջարկ չկա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իրական են լուրերը, որ Իրանը պատրաստվում է ուրանի հանքեր մշակել Սյունիքում: Ինչ վերաբերում է Սևանի ափամերձ տարածքներին, որոնք վարձակալում են, սակայն բնակչությանը ոչ մի ծառայություն չեն մատուցում,  նախարարն ասաց, որ դեռ առաջին […]

Այդ ժամանակ կարելի է խոսել քաղաքական դաշտի ու դրա կայացման մասին

1. Մարդիկ չեն ընդունում ինստիտուտներ գաղափարը և ամեն ինչ անձնավորում են: 2.Առաջին կետից բխում է երկրորդ կետը: Երբ մարդկանց բացատրում ես, որ անձնավորել պետք չի կամ պետք է մի քիչ օբյեկտիվ լինել, կարծիքդ չեն ցանկանում ընդունել: Այսինքն մեր քաղաքական դաշտում գործող անձիք պետք է սովորեն հարգել դիմացինի կարծիքը: Յուրաքանչյուր կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի ու […]

10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը սկսվում է այսօր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը: B տեսակի ոչ ներգաղթային վիզայի […]

Պակիստանում ռուսաստանցու են գլխատել /ֆոտո/

Պակիստանի բանտում մահապատժի են ենթարկել 4 հոգու, ովքեր մեղադրվում էին Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձ կատարելու մեջ: Գլխատվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնում է LifeNews-ը: Ռուս դիվանագետները խնդրել էին հետաձգել ռուսաստանցու գլխատումը, սակայն, նրանց խնդրանքն ի կատար չի ածվել: Նշենք, որ մահապատժի ենթարկված 4 անձինք 2003-ին մեղադրվեցին Պակիստանի նախագահի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ եւ մահապատժի դատապարտվեցին:

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հաշմանդամություն ունեցող մայրը, մանկահասակ երեխաների հետ՝ վարձով տնակում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս օրերին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, Գյումրու տնակային ավանների բնակիչներին վառելափայտի, ամանորյա նվերների եւ սննդամթերքի բաժանման ընթացքում հանդիպում են աննկարագրելի ծանր ճակատագիր ունեցող ընտանիքների:  Ցավոք քիչ չեն մանկահասակ երեխաներին միայնակ խնամող մայրերը, ովքեր ոչ միայն բնակարան չունեն, այլ նույնիսկ խոնավ ու քարուքանդ վագոն-տնակներում վարձով են բնակվում: Նրանց գոյատեւման […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված գործողությունների կատարողականները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի