10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի խառնեք ՛՛լույսի մարդու՛՛ հետ

Facebook-ի օգտատեր Մեսրոպ Մեսրոպյանը իր տարեգրքում գրառել է.

՛՛Լուսահոգի հայրս մասնագիտությամբ էներգետիկ էր: Ամբողջ կյանքը աշխատեց և նվիրեց հայկական էներգետիկային: Ես երկու քույր ունեմ, հարազատ երբայր չունեմ: Չնայած որ պատանի հասակում երազում էի օդաչու դառնալ, բայց վերը նշված պատճառով շարունակեցի հորս սկսած գործը: Սովետի ժամանակ դեկտեմբերի 22-ը էներգետիկների տոնն էր, որը ձևից բացի, ուներ նաև իրական բովանդակություն, քանի որ հայկական էներգետիկան միշտ եղել ու մնացել է ամենալավը մեր տարածաշրջանում, թե իր կայանների որակով և թե մասնագետների արհեստավարժությամբ:
Այսօր դեկտեմբերի 22-ն է և ես շնորհավորում եմ մեր բոլոր էներգետիկներին, նրանց մաղթում առողջություն, անվթար աշխատանք և կայուն էներգետիկ ռեժիմներ:
Հ.Գ. Խնդրում եմ ՛՛լույսի մարդ՛՛ հասկացողությունը չնույնացնել էներգետիկ հասկացողության հետ, դրանք իրարից շատ են տարբերվում՛՛,-գրել է Մեսրոպյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ