10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2014

Զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: ԼՂՀ ՊԲ կայքի փոխանցմամբ` միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի […]

Հնարավոր է թույլ ձյուն

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում՝   Դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականում ձյուն, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան`  2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: […]

Հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը

Տնտեսագիտության պրոֆեսոր, Անկարայի համալսարանի դասախոս Օնուր Օզսոյը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությանը, փակ սահմանին ու դրա առաջացրած հետևանքներին, գրում է Ermenihaber.am-ը: Ընդդիմադիր լրատվամիջոց համարվող “Ջումհուրիյեթ” պարբերականում հրապարակած իր հոդվածում Օզսոյն առաջ է քաշում այն միքտը, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալը սոցիալիապես, տնտեսապես ու քաղաքականապես բացասական ազդեցություն է ունենում ինչպես այդ երկու երկրների, այնպես էլ նրանց […]

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության  լրատվական  ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի