Այդ ժամանակ կարելի է խոսել քաղաքական դաշտի ու դրա կայացման մասին
1. Մարդիկ չեն ընդունում ինստիտուտներ գաղափարը և ամեն ինչ անձնավորում են:
2.Առաջին կետից բխում է երկրորդ կետը: Երբ մարդկանց բացատրում ես, որ անձնավորել պետք չի կամ պետք է մի քիչ օբյեկտիվ լինել, կարծիքդ չեն ցանկանում ընդունել: Այսինքն մեր քաղաքական դաշտում գործող անձիք պետք է սովորեն հարգել դիմացինի կարծիքը: Յուրաքանչյուր կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի ու բացարձակ ճիշտ կարծիք չկա: Բացարձակ ճիշտ կարծիք փնտրողները ուտոպիստներ են:
3. Վեր նշված 2 կետերից հետո պետք է խոսենք մի բանի մասին, որը պատուհաս է դարձել մեր քաղաքական դաշտում: Մարդիկ՝ քաղաքական դեմքերը, սկսել են իրար վիրավորել: Ազգային ժողովի վերջին բոլոր նիստերում փոխադարձ վիրավորանքներից բացի ուրիշ ոչինչ չեմ հիշում: Եթե հանրային ու քաղաքական դեմքերը սկսեն հարգել դիմացինի կարծիքը ու ավելի հավասարակշռված հայտնեն իրենց կարծիքը այդ ժամանակ կարելի է խոսել քաղաքական դաշտի ու դրա կայացման մասին:
Էդգար Սասունցի Խաչատրյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: