16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը սկսվում է այսօր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:

B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար: F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվի բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ: Վիզայի համար կատարվող վճարումների չափը մնում է անփոփոխ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ