10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2014

՛՛Յուղոտ՛՛ կտորներ՝ մարզպետների՞ն /վիդեո/

ԿԳՆ Արմեն Աշոտյանը վստահեցնում է` կրթության ոլորտի բարեփոխումների վրա դոլարի ու դրամի փոխարժեքի տատանումներն ազդեցություն չեն ունենալու: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նախարարն անդրադարձավ նաև կարևորագույն հարցերից նրան, որ մարզերում դպրոցները մարզպետարանների հսկողության տակ են գտնվում, ոչ թե նախարարության: Արդյոք պատճառն այն է, որ դպորցներում ՛՛յուղոտ՛՛ կտորներ կան, մարզպետներն օգտվում են դրանից, […]

Նախագահը Լոռիում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման […]

Որ ապրանքներն են թանկացել ու որքանով են թանկանալու հունվարի մեկից

“Իրազեկ Քաղաքացիների Միավորում”-ից տեղեկացնում են սննդամթերքի և կենցաղային նյութերի ԵՏՄ մաքսային դրույքաչափերը. 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է: Ստորև ներկայացված են սննդամթերքների և կենցաղային նյութերի որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այլ երկրներից բերվող այս ապրանքատեսակները կթանկանան նշված չափով: Անվանումը                                 Դրույքաչափի աճը* […]

Ձմեռ պապերն ու Ձյունանուշները հավաստագրեր են ստացել

Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին տրամադրում է հատուկ հավաստագրեր:  Մասնագիտական խումբը, սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատում է կերպարների թե´ ընդհանուր արտաքին տեսքն ու մասնավորապես հանդերձանքը և թե´ երեխաների ու ծնողների հետ շփման ունակությունները, գրագետ խոսքը, ասմունքի վարպետությունը: Միջոցառման հիմնական նպատակը Ամանորի հեքիաթային […]

Կայացավ պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների վիճակահանությունը

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները: Հիշեցնենք, որ կառավարության […]

Երբ ազատագրենք Դադիվանքը, կամուսնանամ /վիդեո/

“Մենք հերոս չենք, մեզնից ինչ հերոս, մենք ապրում ենք, հերոսները զոհվել են”,-այսպես ասաց ազտամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը Երեւանի թիվ 162 դպրոցի 7 ա դասարանի՝ “Նժդեհիկներին”: Դասղեկ Մարինա Մադոյանը օրերս հերթական հայրենասիրական դասն էր նախաձեռնել ու հրավիրել Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Հովսեփ Հովսեփյանին: Հակիրչ ներկայացնելով Ազգալդյանի անցած ուղին, Նժդեհիկները մոտ երկուսուկես ժամ լսեցին Հովսեփ Հովսեփյանին:   […]

40 միլիոն դրամ՝ թեքահարթակների կառուցման համար

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Օրակարգի համաձայն՝ քաղաքապետարանի  պատասխանատու վարչությունների […]

Դեղերի գները կրկին նվազել են

Դոլարի արժևորմամբ պայմանվորված համընդհանուր թանկացումը չշրջանցեց նաև դեղերի ոլորտը: Հիմնականում թանկացումներ գրանցվեցին այն դեղերի գների մեջ, որոնք գնվում են դոլարով և եվրոյով, իսկ ռուբլով գնված դեղորայքի գինը ընդհակառակը` իջավ: Ընդհանուր առմամբ` թանկացավ դեղերի անվանացանկի 20 տոկոսը: Դեղագործական որոշ ընկերություններ արդեն դեկտեմբերի 11-ից` 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Դեղերի շուկայում գների […]

Նոո՝ չի կարելի

Ազատամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը չի ընդունում այն, որ երբեմն-երբեմն ազատամարտիկները վիրավորում են երկրի նախագահին: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնություններին՝ Հովսեփյանը մասնավորապես ասաց, որ մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանալու են: “Սիրուն բան չէ, իհարկե, բայց այնպես էլ չէ, որ պիտի իշխանությունների, նախագահի վրա բարդեն: Գուցե ինչ-որ տեղ նրանք էլ են մեղավոր, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի