15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ ազատագրենք Դադիվանքը, կամուսնանամ /վիդեո/

“Մենք հերոս չենք, մեզնից ինչ հերոս, մենք ապրում ենք, հերոսները զոհվել են”,-այսպես ասաց ազտամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը Երեւանի թիվ 162 դպրոցի 7 ա դասարանի՝ “Նժդեհիկներին”:

Դասղեկ Մարինա Մադոյանը օրերս հերթական հայրենասիրական դասն էր նախաձեռնել ու հրավիրել Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Հովսեփ Հովսեփյանին:

Հակիրչ ներկայացնելով Ազգալդյանի անցած ուղին, Նժդեհիկները մոտ երկուսուկես ժամ լսեցին Հովսեփ Հովսեփյանին:  

“Ես զարմացած եմ տեսնելով ձեզ, որ նման երեխաների: Անշուշտ ծնողքն են լավ, որ նման դաստիարակություն եք ստացել”,-ասաց նա: Ազատամարտիկը Նժդեհիկներին պատմեց ԱՍԱԼԱ-ի, իր ամուսնության հետաքրքիր պատմությունը: Նա ամուսնացավ Դադիվանքում:

“Տղերքին ասի երբ ազատագրենք Դադիվանքն, այն ժամանակ էլ կամուսնանամ: Ազատագրեցին, բայց ընտրած չունեի: Ամուսնացա երկու տարի հետո”,-պատմեց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը գրավոր թույլատրել էր ամուսնանալը:

“Ես ֆիդայի էի, մահապարտ, էդ տարիներին նման իրավունք չկար”,-ասաց նա:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ