15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեղերի գները կրկին նվազել են

Դոլարի արժևորմամբ պայմանվորված համընդհանուր թանկացումը չշրջանցեց նաև դեղերի ոլորտը: Հիմնականում թանկացումներ գրանցվեցին այն դեղերի գների մեջ, որոնք գնվում են դոլարով և եվրոյով, իսկ ռուբլով գնված դեղորայքի գինը ընդհակառակը` իջավ: Ընդհանուր առմամբ` թանկացավ դեղերի անվանացանկի 20 տոկոսը:

Դեղագործական որոշ ընկերություններ արդեն դեկտեմբերի 11-ից` 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Դեղերի շուկայում գների հիմնական բարձրացումը գրանցվեց դեկտեմբերի 17-ին, երբ խուճապային տրամադրություն էր ստեղծվել դրամի գերարժեզրկման արդյունքում:

Դեղերի գների տատանումները համարժեք են արտաժույթի փոխարժեքի տատանումներին, այսինքն` դեղորայքի գինը, տարադրամի փոխանակմամբ պայմանավորված, տատանման է ենթարկվում:

Դրամի արժևորմանը զուգընթաց նվազում է նաև դեղերի գները: Սակայն պետք է նշել, որ գտնվել են դեղատներ և կազմակերպություններ, որոնք օգտվելով իրավիճակից փորձել են անհիմն ձևով բարձրացնել գները:

Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ