16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նոո՝ չի կարելի

Ազատամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը չի ընդունում այն, որ երբեմն-երբեմն ազատամարտիկները վիրավորում են երկրի նախագահին: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնություններին՝ Հովսեփյանը մասնավորապես ասաց, որ մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանալու են:

“Սիրուն բան չէ, իհարկե, բայց այնպես էլ չէ, որ պիտի իշխանությունների, նախագահի վրա բարդեն: Գուցե ինչ-որ տեղ նրանք էլ են մեղավոր, բայց պիտի հարգեն նախագահին”,-ասաց նա:

Հովսեփ Հովսեփյանի խոսքը չի վերաբերում միայն ներկա նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նկատի ուներ նաեւ նախկին նախագահներին:

“Տղերքը մեկ-մեկ փորձում են վատ խոսալ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, ասում եմ՝ նոո, չի կարելի. երկրի առաջին նախագահն է եղել”,-ասաց Հովսեփյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ