10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 17, 2014

Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից` ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար

Սանկտ-Պետերբուրգում սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար հատուկ դպրոցի երաժշտության ուսուցչուհին ազատել են աշխատանքից ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու համար: Դպրոցի տնօրեինությունն իր քայլ բացատրել է նրանով, որ ուսուցչուհին կարող է “բացասաբար անդրադառնալ երեխաների մտածողության վրա”: Հայտնի է, որ աղջիկը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը:

Կառավարությունում քննարկել են ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են […]

Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Դեկտեմբերի 16-ին  արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:  Համաճարակաբանական հետազոտության  արդյունքում պարզվել է, որ   թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը: Տավուշի մարզի Բերդավան գյուղի 24- ամյա բնակիչը, որն այդ ժամանակ գտնվել է Վանաձորում,  օգտագործել  է պղպեղի պահածո: Նույն օրը տուժածի ինքնազգացողությունը վատացել է և դիմել է Վանաձորի ինֆեկցիոն […]

Հարկերն իջեցնելու խնդիր չի դրվում

Հարկերը նվազեցնելու տարբերակ չի քննարկվում, և այս պահին հարկերի նվազեցման խնդիր չի դրվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Անդրադառնալով գնաճը կանխելու վերաբերյալԿԲ գործունեությանը՝  նախարարը նշեց, որ ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում է՝ իրավիճակը կայունացնելու համար: Նա նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը լինելու է հուսադրող երկարատև ժամանակահատվածի համար: […]

Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ շրջանառության մեր նոր դրամ  դնելու հարց չկա: ՛՛Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում, և դրա համար մենք ԿԲ-ի հետ Կառավարությունում քննարկում ենք գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, իրավիճակն արդյոք դուրս է վերահսկողությունից՝ հաշվի առնելով, որ խանութներ […]

Արմեն Հարությունյանը տեղում մահացել է

Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել ՛՛Օպել Վեկտրա՛՛ և ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենաներ: ՛՛ՎԱԶ-2107՛՛ -ի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և ՛՛Օպել Վեկտրա՛՛-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոնները

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետը նշեց, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:    Դրամի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոններն են՝ նավթի համաշխարհային գների նվազումը, կանխիկ դոլարի դեֆիցիտն և դոլարի արտահանումը:   «Brent» տեսակի նավթի […]

Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները

Այսօր ՛՛Կոնգրես՛՛ հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած ՛՛Աղտոտման հա­մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում՛՛ AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության […]

Հյուրընկալեցին Աշոտյանին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հրավերով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բուհում հյուրընկալվելու համար` հատկանշական համարելով, որ ուսումնական հաստատության գոյության 20 տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարն առաջին անգամ է այցելում բուհ: Ռեկտորը ուսանողներին հորդորել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի