18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկերն իջեցնելու խնդիր չի դրվում

Հարկերը նվազեցնելու տարբերակ չի քննարկվում, և այս պահին հարկերի նվազեցման խնդիր չի դրվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Անդրադառնալով գնաճը կանխելու վերաբերյալԿԲ գործունեությանը՝  նախարարը նշեց, որ ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում է՝ իրավիճակը կայունացնելու համար:

Նա նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը լինելու է հուսադրող երկարատև ժամանակահատվածի համար: ՛՛Մենք կարող ենք գործողություններ կատարել՝ կոնկրետ այս իրավիճակը լուծելու համար, բայց միտված ենք երկարատև հատվածի համար կայունացնել իրավիճակը, որ տնտեսվարողները դոլար/դրամ/եվրո հարաբերությունները հստակ տիրապետեն՛՛,-նշեց Գագիկ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ հենց այս պահին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկում է տեղի ունենում միջազգային կառույցների մասնագետների հետ.
՛՛Բոլոր քայլերը կարվեն, որպեսզի վիճակը կայունանա՛՛,-հավաստիացրեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ