Նախագահը ընդունել է Օլեքսանդր Պավլյուկին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Պավլյուկին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար՝ ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի առաջին ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված: […]