18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Առողջարանի զուգարանում նորածնի մարմին է հայտնաբերվել

Կրասնոյարսկի շրջանի ոստիկանները հետաքննություն են սկսել նորածնի մահվան դեպքի առթիվ: Նախօրեին տեղի “Կրասնոյարսկոե զագորյե” առողջարանի զուգարաններից մեկում աշխատակիցները նորածնի մարմին են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել, հայտնում է Կրասնոյարսկի մարզի ոստիկանության պաշտոնական կայքը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դին համապատասխանում է հղիության 6-րդ ամսվա պտղի չափերի:

Շուտով պարզվել է, որ դեռեւս նոյեմբերի 29-ին առողջարանի 40-ամյա աշխատակցուհին հիվանդանոց է դիմել` “հղիության ինքնուրույն ընդհատում” ախտորոշմամբ: Կինը աշխատանքից ազատման դիմում է գրել նոյեմբերի 24ին, նրա հղիության մասին ոչ ոք չի իմացել:

Պարզվել է, որ կինը ինքնուրույն հղիության ընդհատում է առաջացրել, մահացած պտուղը պահել առողջարանի զուգարանում: Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Այժմ ոստիկանները պարզում են, թե հիվանդանոցից ինչու ոստիկանություն չեն կանչել` դեպքի առթիվ եւ թե ինչու կնոջից չեն հետաքրքրվել, թե որտեղ է մահացած պտուղը:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ