12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ո՞նց, ախպեր ջան…/վիդեո/

՛՛Եռյակ, մի ժամանակ քառյակ, բոլորը կողմ են ԵՏՄ-ին՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած հանդիպման ընթացքում խոսելով խորհրդարանական ոչ իշխանական եռյակի գործողությունների մասին  ասաց բոլոր ժամանակների ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանը:

՛՛Ո՞նց են նրանք համարձակվում կոչվելու ժողովրդի կարծիքը հայտնողներ՛՛,-տարակուսեց նախկին պատգամավորը:

Սադոյանի փոխանցմամբ ՝ եռյակի ներկայացուցիչները թքած ունեն ամեն ինչի վրա, կարող է և մի երկու բիզնես էլ իրենք ունեն Ռուսաստանում:

՛՛Այս վիճակում համարձակվում են միտինգներ անել: Գոնե լավ է Րաֆֆի Հովհաննիսյանը մի կերպ փորձում է ձերբազատվել, բայց երբ դրա մեջ ներքաշված է Հայոց համազգային շարժումը, ինչքան էլ անունը փոխեն, և այդ ուժը հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ստորաքարշ կողմնակիցների, հանգիստ Հայաստանի ապագան ծախում են, և դա բնական է: Դա խայտառակություն է՛՛,-ասաց Արշակ Սադոյանը և հավելեց . ՛՛ Պատկերացրեք, թե ինչի տեղ են դրել ժողովրդին, երբ կոռուպցիայի դեմ պայքարում ու միտինգներ են անում ովքե՞ր. ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛: Պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում: Երբ ամենամեծ հարկ չմուծողները խոսում են այն մասին, թե ոնց է կարելի պայքարել կոռուպցիայի դեմ, հարց է ծագում՝ ո՞նց, ախպեր ջան՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ