17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:

 Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Դեկտեմբերի 11-ին Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Հանդիպման ավարտին  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի վարչության պետ, գնդապետ Ռոբերտո Վաննաչին ստորագրել են հայ-իտալական  ռազմական համագործակցության 2015թ. պլանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ