18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Օլեքսանդր Պավլյուկին իր արդյունավետ երկամյա գործունեության համար, նշեց, որ նրա պաշտոնավարումը համընկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հետ, որի ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԽ գրասենյակի ղեկավարին հաջողություն մաղթեց իր հետագա գործունեության մեջ:

Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ ցուցաբերած համակողմանի աջակցության համար և ընդգծեց, որ անցյալ տարի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը աչքի է ընկել իր արդունավետությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին 2015-2017թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ