13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Գերմանիայում ՛՛Հայկական մշակութային աշունն՛՛ ավարտվեց

Գեղանկարչուհի, քանդակագործ Մարետա Արմենայի շուրջ երեք տասնյակ ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումով Գերմանիայի Բոխում քաղաքում եզրափակվեց չորս ամիս տևողությամբ մշակութային միջոցառումների շարքը: „Խաղաղություն“ խորագիրը կրող ցուցահանդեսը գերմանացի հանդիսատեսին հասու կլինի մինչև նոյեմբերի 30-ը: „Քրիստոսի“ եկեղեցին, որտեղ կախված են նկարները, պատահական չի ընտրվել: Քաղաքի Լինդեն թաղամասի այս եկեղեցու բակում 2007-ից դրված է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի „Խաղաղություն“ հուշարձանը: […]

Ֆեյսբուքի տեղեկությունը կարելի՞ է օգտագործել

Ազգային ժողովում ՛՛Անձի տվյալների պաշտպանության մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պագամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ասել է հանրամատչելի տեղեկավություն: ՛՛Օրինակ՝ Ֆեյսբուքը, տարբեր տիպի էլեկտրոնային կայքերը, որոնք կարող են նաև ապատեղեկատվություն տարածել, հանրամատչելի՞ են և կարելի՞ է վերցնել օգտագործել՛՛,- հետաքրքրվեց նա: Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող Արդարատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանրամատչելի […]

Ինչպես է բռնցքամարտիկը փրկում աղջկան ավազակներից /վիդեո/

Օրերս համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է երիտասարդը աղջկան փրկում երեք ավազակներից: Նա արագ կերպով երեքին էլ գետնին է տապալում: Լրագրողներին հաջողվել է պարզել, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին: 20-ամյա բռնցքամարտիկ Նիկոլայը տեսել է, թե ինչպես են երեք երիտասարդներ մոտենում մի աղջկա, սկսում անհանգստացնել ու քաշքշել նրան: Նա անմիջապես […]

Փոխնախարարն ամբողջ գիշեր չարչարվել, չի քնել, օրենք է գրել

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության՛՛ մասին օրենքի նախագծով անձական տվյալներն երրորդ անձին կամ երկրներին փոխանցելու փորձ է արվում: ՛՛Ֆինանսական այն աջակցությունը, որ տրված է այս օրենքի տակ, հենց այդ նպատակով է, հակառակ դեքպում մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն ավելի լավը դարձնելու համար մեզ չէին վճարի՛՛,-այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ […]

Քննարկվել է….

Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել ՛՛Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական […]

Առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ

Կառավարությունը քննարկել է ՛՛Ազգային ժողովի կանոնակարգ՛՛ օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերի փաթեթը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ […]

Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից […]

Անընդհատ հաղորդագրություններ են գալիս զեղչերի մասին. խնդիրը կլուծվի՞

՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին առաջարկեց. ՛՛18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին պարզաբանել անձնական տվյալներ չտրամադրելու պատճառները՛՛,-ասաց Պողոսյանը՝ առաջարկելով պարզաբանում բառը օրենքում հստակեցնել՝ այն սահմանելով գրավոր պարզաբանում: Պատգամավորը մեկ օրինակ ներկայացրեց, երբ քաղաքացիները հեռախոսի համար են վերցնում, […]

Թե ինչպես են ռուս ներդրողներին ՛՛քցել՛՛ Հայաստանում

«Վելես» հասարակական կազմակերպությանը դիմած ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովը եւ Դմիտրի Աֆոնինը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու ծրագրված խաբեության զոհն են դարձել: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են ինչպես իրավապաշտպանները, այնպես էլ անձամբ օտարերկրացի ներդնողը:  Ալեքսեյ Կորեպանովի խոսքով՝ իր վաղեմի ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը, համոզել է իրեն բիզնես սկսել Հայաստանում: Վիկտոր Տեր-Հովսեփյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված