07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թե ինչպես են ռուս ներդրողներին ՛՛քցել՛՛ Հայաստանում

«Վելես» հասարակական կազմակերպությանը դիմած ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Կորեպանովը եւ Դմիտրի Աֆոնինը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու ծրագրված խաբեության զոհն են դարձել: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են ինչպես իրավապաշտպանները, այնպես էլ անձամբ օտարերկրացի ներդնողը: 

Ալեքսեյ Կորեպանովի խոսքով՝ իր վաղեմի ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը, համոզել է իրեն բիզնես սկսել Հայաստանում: Վիկտոր Տեր-Հովսեփյանը վստահեցրել է, թե իբր իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է եւ Կորեպանովին առաջարկել է գումար ներդնել՝ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: 

Շինարարությունը նախաձեռնելու նպատակով ստեղծվել է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50%-ը գրանցվել է Ալեքսեյ Կորեպանովի, իսկ մյուս 50%-ը՝ Վ. Տեր-Հովսեփյանի մոր՝ Լյուբով Փիլոյանի անունով, քանի որ Կորեպանովը ներդրում էր անելու գումարի տեսքով, իսկ Լ. Փիլոյանը՝ սեփականության: 

Երբ Ա.Կորեպանովը գալիս է Երևան, պարզվում է, որ Լ. Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Վիկտոր Տեր-Հովսեփյանը Ալեքսեյ Կորեպանովին առաջարկում է տարածք գնել Կասկադի հարակից տարածքում եւ դրա համար նրանից խոշոր գումար է վերցնում:   

Վ.Տեր-Հովսեփյանը որպես իր կողմից կատարվող ներդրում խոստացել էր մոր սեփականություն հանդիսացող Արամի 38 հասցեի անշարժ գույքը, սակայն իրականում որեւէ ներդրում չի կատարում, այլ մոլորության մեջ գցելով Ա.Կորեպանովին նրա գումարներով, 2006թ.-ինգնում է Կասկադի տարածքի` Անտառային փողոցի թիվ 116/3 հասցեում առկա հողատարածքները, որոնք գրանցում է իր ծանոթ`Արթուր Մանուկյանի անունով: 

Հետագայում Վիկտոր Տեր-Հովսեփյանը, չարաշահելով իր վաղեմի ընկեր Ալեքսեյ Կորեպանովի վստահությունը, ինչպես նաեւ վերջինիս մոր վատառողջ լինելու հանգամանքը, կանխամտածված խաբեության միջոցով տիրանում է ինչպես Կորեպանովի միջոցներով ձեռք բերված հողատարածքին, այնպես էլ Ալեքսեյ Կորեպանովի եւ Դմիտրի Աֆոնինի կողմից՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ում ներդրված գումարներին:   

Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքով՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ոչինչ չներդնելով եւ մոլորության մեջ գցելով ռուս ներդրողներին, յուրացրել է գրեթե 1.5 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ալեքսեյ Կորեպանովն եւ Դմիտրի Աֆոնինը կորցրել են ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար: 

Չբավարարվելով յուրացված գումարներով եւ օգտվելով նախկին պաշտոնյա հոր կապերից, Վիկտոր Տեր-Հովսեփյանը դիմել է դատարան և դատարանի միջոցով «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ից պահանջել է իրեն վճարել ավելի քան 900 հազար դոլար գումար: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ