24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անընդհատ հաղորդագրություններ են գալիս զեղչերի մասին. խնդիրը կլուծվի՞

՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին առաջարկեց. ՛՛18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին պարզաբանել անձնական տվյալներ չտրամադրելու պատճառները՛՛,-ասաց Պողոսյանը՝ առաջարկելով պարզաբանում բառը օրենքում հստակեցնել՝ այն սահմանելով գրավոր պարզաբանում:

Պատգամավորը մեկ օրինակ ներկայացրեց, երբ քաղաքացիները հեռախոսի համար են վերցնում, ապա ինչ-որ տվյալներ են լրացնում, դրանից հետո ստանում բոլոր խանութների մասին զեղչեր, որ կինոթատրոնում ինչ է տեղի ունենում և այլ օրինակներ և նկատեց, որ ճիշտ կլինի, որ քաղաքացին ինքը կարողանա ընտրել՝ ցանկանում է, որ նման հաղորդագրություններ ստանա, թե ոչ:

Առաջարկի հետ կապված փոխնախարարը պատասխանեց, որ օրենքի պահանջն ինքնին գրավոր ընթացակարգ է, և պատրաստ են քննարկել այս հարցը: Ինչ վերաբերում է բերած օրինակներին, ապա նա ասաց. ՛՛Անձնական տվյալները կարող են օգտագործվել կնոկրետ հավաքագրված նպատակով, այսինքն՝ եթե ձեզ բջջային ծառայություններ մատուցելու համար են տվյալներ վերցրել, ապա հենց այդ ծառայություները մատուցելու համար կարող են տվյալները մշակվել՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերը ուսումնասիրման կարիք ունեն, քանի որ պետք է տեսնել հաղորդագրություն ուղարկելու ժամանակ անձնական տվյալ օգտագործվում է, թե ոչ:
Փոխնախարարը չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո բջջային օպերատորները որոշակիորեն փոխեն իրենց վարքագիծը՝ տվյալների բազայի և իրենց կողմից մատուցվող ծառայություննեերի հետ կապված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ