09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Ծառուկյանը մեկնել է “խաբրիկ մը” բերելու. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները: Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը “պաուզա՞ կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից “խաբրիկ մը” ստանալու սպասումներով:   Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ […]

Երեք հոգնած ձիեր՝ եռյակում. 168 ժամ

“Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձեւավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաեւ` մարող ապոկալիպսիս”,- “168 ժամ”-ի հետ հարցազրույցում  այսպես է բնութագրել ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին  քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:  Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են եւ պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, […]

“Բա ինձ բարեւ չկա, արա…”. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նվեր Կ.-ի գործով բերված բողոքի քննությունը: Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: Գործից մանրամասներ է ներկայացնում “Ժամանակ”-ը: Ե՛վ ամբաստանյալ Նվերը, եւ՛ տուժող Պետրոսը անչափահասներ են: Հանցագործության՝ դանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Նվերը 14 տարեկան էր՝ 29 օր առաջ էր դարձել 14 տարեկան: Նա […]

Ռեկտորները՝ “սեւ ցուցակում”. Ժողովուրդ

Հայաստանի տասնյակից ավել ԲՈՒՀ-երի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ: “ժողովուրդ”-ի տեղեկություններով’ “սեւ ցուցակում” են հայտնվել այնպիսի ԲՈՒՀ-եր, ինչպիսիք են Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ այսպես շարունակ: Չարաշահումների փաստի առթիվ, ըստ թերթի տեղեկությունների, դատախազության հրահանգով հարուցվել է քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի