10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Մի խոսիր 3-րդ դեմքով. խորհուրդներ Ծառուկյանին

“Արմենիա” հեռուստաընկերության ՛՛Ռ-էվոլյուցիա՛՛ հաղորդմանը “Հանրապետություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը անդրադառնալով եռյակի գործունեությանը նշեց, որ պետք չէ ժողովրդին հիասթափեցնել: “Մեկն ասում է՝ ես ընդդիմություն եմ, էն մեկը՝ Եվրազեսի կողմնակից եմ, էն մյուսը՝ պարտադրաված եմ, մեկը ասում է ՝ դեմ եմ, մյուսը նստացույց է ուզում, էն մեկն ասում է՝ երբ բոլորով կորոշենք էն ժամանակ […]

Ճանապարհներն անցանելի են

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիսավտոճանապարհները,Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով: ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման […]

Հնարավո՞ր է սեր առանց սեքսի /16+/

Հնարավոր է արդյոք սեր առանց սեքսի: Իհարկե՝ հնարավոր է: Բազմաթիվ զույգեր, հատկապես՝ մեծահասակ, ապրում են միասին, սիրում իրար, անհանգստանում միմյանց մասին, սակայն սեքս չեն ունենում: Սակայն կան նաեւ երիտասարդներ, որոնց համար շատ ավելի կարեւոր է սերը, զգացմունքը, քան սեռական հարաբերությունները: Հոգեբանները պնդում են, որ երկու մարդկանց, բացի սեքսից, կարող են բազմաթիվ այլ էմոցիաներ ու զգացմունքներ […]

Սպարապետի երազանքը գեներալ Մանվելն իրականացրեց /վիդեո/

Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորակաների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում “Պատանի երկրապահ” ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական  դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսից առաջ ԵԿՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա սպարապետ Վազգեն Սարգսյանի ցանկությունն էր, որը կյանքի է կոչվում այսօր: Շարունակությունը տեսանյութում:

Գագիկ Ծառուկյանը հարթակ է եկել, որ…

”Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միամիտ հույսեր է փայփայում, որ Գագիկ Ծառուկյանին իր հայատարությունների մեջ մխրճելով՝ կկարողնանա նրա ձեռքից վերցնել շարժումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ՛՛ ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ Ծառուկյանը հարթակ եկել է 2017-2018 թթ-ի խնդիրը լուծելու համար։ Սաֆարյանը չի բացառում, որ Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքի ժամանակ պատմած անեկդոտներում ենթատեքստ պետք է փնտրել, մասնավորպես […]

80-ամյա տատիկը դարձել է Ինստագրամի աստղը /ֆոտո/

80-ամյա Բեթթի Սիմփսոնը ծանր հիվանդ է՝ երկու տարի է՝ կինը պայքարում է քաղցկեղի դեմ: Նրա թոռը տատիկին գրանցել է Ինստագրամում, որպեսզի ինչ-որ կերպ զվարճացնի նրան: Կնոջն նկարներն այնքան դրական են եղել, որ նա դարձել է Ինստագրամի աստղը, նա արդեն 20 000 հետեւորդ ունի, որոնց թվում նաեւ հայտնի աստղեր են:  

Վերապատրաստման դասընթացներ ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 31-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մեկնարկեցին “Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում” խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացները, որին մասնակցում են ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ 35 երիտասարդներ: Դասընթացների նպատակն է աշխարհաքաղաքական զարգացումներով հետաքրքրվող և օտար լեզուներին տիրապետող երիտասարդներին և ուսանողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով` արտաքին հարաբերությունների բնագավառի երիտասարդական հարթակում իրենց լավագույնս դրսևորելու և արդյունավետ գործունեություն […]

Եթե գեներալը տեսնի Ծառուկյանին /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հեղափոխական չի համարում: “Էդ երբվանի՞ց ա Ծառուկյանը դարձել հեղափոխական, գոնե պահանջներ դրել ա…”,-ասաց նա լրագրողների հետ զրույցում: Իսկ եթե տեսնի Ծառուկյանին անապայման ասելու բան կունենա: Թե ինչ՝ դիտեք տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի