Մի խոսիր 3-րդ դեմքով. խորհուրդներ Ծառուկյանին
“Արմենիա” հեռուստաընկերության ՛՛Ռ-էվոլյուցիա՛՛ հաղորդմանը “Հանրապետություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը անդրադառնալով եռյակի գործունեությանը նշեց, որ պետք չէ ժողովրդին հիասթափեցնել:
“Մեկն ասում է՝ ես ընդդիմություն եմ, էն մեկը՝ Եվրազեսի կողմնակից եմ, էն մյուսը՝ պարտադրաված եմ, մեկը ասում է ՝ դեմ եմ, մյուսը նստացույց է ուզում, էն մեկն ասում է՝ երբ բոլորով կորոշենք էն ժամանակ կանենա, էն մեկն ասում է, համոզեցի բոլորին բերեցի, տեսեք ինչ տղա եմ”,-մասնավորապես ասաց Ա. Սարգսյանը:
Արամ Սարգսյանը չանդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նպատակներին, քանի որ դրանք իրեն չի հետաքրքրել, սակայն նա փորձեց խորհուրդներ տալ Ծառուկյանին:
Առաջինը, որ ԲՀԿ առաջնորդը խոսելուց իր մասին չնշի երրրոդ դեմքով ու հատկապես պարոնով: “Չի կարելի ասել պ-ն Գագիկ Ծառուկյանը միշտ ասել է…: Կամ ելույթ ունենալուց առաջ խորհուրդ կտամ մի լավ նախապատրաստվել, նոր դուրս գալ ժողովրդի դեմը խոսել: Ես օրինակ նախպատրաստվում եմ, անգամ, եթե 5 րոպե առաջ եմ տեղեկանում այդ մասին”,-ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը կարող է Ծառուկյանին խորհուրդներ տալ, քանի որ ավելի երկար է զբաղվում քաղաքականությամբ, զբաղեցրել է ավելի բարձր պաշտոն, քան Ծառուկյանը եւ վերջապես բիզնեսում էլ է Արամ Սարգսյանը առավելություն ունեցել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ: