15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հնարավո՞ր է սեր առանց սեքսի /16+/

Հնարավոր է արդյոք սեր առանց սեքսի: Իհարկե՝ հնարավոր է: Բազմաթիվ զույգեր, հատկապես՝ մեծահասակ, ապրում են միասին, սիրում իրար, անհանգստանում միմյանց մասին, սակայն սեքս չեն ունենում: Սակայն կան նաեւ երիտասարդներ, որոնց համար շատ ավելի կարեւոր է սերը, զգացմունքը, քան սեռական հարաբերությունները:

Հոգեբանները պնդում են, որ երկու մարդկանց, բացի սեքսից, կարող են բազմաթիվ այլ էմոցիաներ ու զգացմունքներ իրար կապել:  Սեքսից բացի՝ մարդկանց կարող է իրար կողքի պահել սերը, հարգանքը հոգատարությունը միմյանց նկատմամբ:

Չի կարելի սեռական հակումը կապել սիրո հետ: Այո, երբեմն եւ շատ հաճախ, այս երկու զգացումները համատեղվում են, սակայն հաճախ սեռական ակտից հետո զույգը հասկանում է, որ անգամ խոսելու ընդհանուր թեմա չունեն:

Եւ եթե զույգը ավանդույթներից դրդված կամ ելնելով ասեքսուալ լինելուց՝ հրաժարվում է սեքսից, ապա նրանք շատ հանգիստ կարող են լինել միաիսն ու պարզապես սիրել իրար: Իհարկե, եթե դա փոխադարձ ցանկություն է, եւ ոչ թե զույգերից միայն մեկի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ