11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գագիկ Ծառուկյանը հարթակ է եկել, որ…

”Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միամիտ հույսեր է փայփայում, որ Գագիկ Ծառուկյանին իր հայատարությունների մեջ մխրճելով՝ կկարողնանա նրա ձեռքից վերցնել շարժումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ՛՛ ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ Ծառուկյանը հարթակ եկել է 2017-2018 թթ-ի խնդիրը լուծելու համար։

Սաֆարյանը չի բացառում, որ Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքի ժամանակ պատմած անեկդոտներում ենթատեքստ պետք է փնտրել, մասնավորպես ոտքը տրորելու և գործը գլուխ բերելուց հետո գլուխը ջարդելու անկեդոտի մասով, ինչը կարելի է համեմատել հարթակին կանգնած տարբեր կողմնորում ունեցած գործիչների միջև։

՛՛Բայց պետք է ասել, որ դրանք միամիտ հաշվարկներ են, և Ծառուկյանի ելույթն էլ ցույց տվեց, որ նա չափազանց զգուշավոր է իր ելույթներում, և հարթակին կանգնելը դեռևս բավարար չէ ավելին ներքաշելու մեջ: Այս կտրվածքով կարծում եմ, որ որքան Տեր- Պետրոսյանը կանխատեսում է այլոց քայլերը՝ որոշակի սխալականության մեջ, թերևս այս կերպ դատելով՝ հերթական անգամ կձախողվի, որովհետև անգամ եթե նա իր հաշվարկների հաջողություն ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին հարթակ բերելը, այնուամենյանիվ եկեք խոստովանեք, որ Գագիկ Ծառուկյանը հարթակ եկել է 2017-2018 թթ-ի խնդիրը լուծելու համար և ոչ ամենևին Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության շնորհիվ՛՛,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ