Դոնեցկում եւ Լուգանսկում ընտրություններ են տեղի ունեցել /վիդեո/

Ուկրաինայի հարավ-արևելքում` Դոնեցկում եւ Լուգանսկում, նախօրեին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների և պատգամավորների ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին՝ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում եւ փակվել 20:00-ին: Դոնեցկում բացվել են 364 ընտրատեղամասեր, որոնցից 3-ը՝ Ռուսաստանում փախստականների ճամբարներում: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ ներկայիս վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի […]