20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը մենք ենք եղել. Էրդողան

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական պետական ‘’Անադոլու’’ լրատվական գործակալությունը:

«Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը , ձեռք մեկնողը մենք ենք եղել:  2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին,  մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,-  նշել է Թուրքիայի նախագահը` հիշեցնելով անարձագանք մնացած Թուրքիայի բաց արխիվների մասին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ