04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հասմիկին կհուղարկավորեն Հայաստանում

ԱՄՆ-ում անժամանակ  մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ ՛՛Կարգին Հասոյին՛՛կհուղարկավորեն Հայաստանում:

Այժմ  ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով,նրանք փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան:

Henaran.am-ի աղբյուրների համաձայն՝  Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում::

Սիրված դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը՝  ընդամենը 34 տարեկան էր:  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:

 Հասմիկի  ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: ՛՛Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու՛՛,- գրել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ