10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

Բաղդադում էլ խուրմա կա, Ծառուկյանը թող էթա /վիդեո/

“Գագիկ Ծառուկյանը 10 տարի իշխանություն ա եղել, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, չնայած դրանից առաջ էլ, ոնց եղավ հիմա… Բաղդադում էլ խուրմա կա, Ծառուկյանն ինչ ուզում ա թող եթա դառնա”,-այսպես արաձագանքեց գեներալ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այն հարցին, թե ինչպես է վերաբերում Ծառուկյանի նախագահ դառնալու ցանկությանը: Մանրամասները տեսանյութում:

՛՛Այդպես ո՞նց կարող է լինել՛՛. Երևանն ավելի շքեղ պիտի լինի

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը չի կարծում, որ բյուջեն համաչափ չի բաշխվում, մարզերին ավելի քիչ գումար է տրվում, քան մայրաքաղաք Երևանին, ինչի մասին բարձրաձայնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՛՛Ես այդպես չեմ կարծում. այս տարի մեր մարզում, որն ունի 114 համայնք, 90 համայնքում ծրագիր ենք իրագործել, իսկ դա հսկայածավալ աշխատանք է: Իրականացրել ենք դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, խմելաջրերի ներքին […]

Սամվելի դիակը դնելու եմ հրապարակում…./վիդեո/

Սամվել Միքայելյանը առողջությունը կորցրեց պատերազմի դաշտում: Ազատամարտիկը տուն եկավ հաղթանակած՝ եկավ զավակների ապագան կերտելու….ու մնաց փողոցում: Այսօր նրա կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը, արտահայտում է իր բողոքը: ՛՛Եթե Աստված չանի Սամվելը մեռնի՝ դիակը բերելու եմ հրապարկում: Մինչև տուն չունենամ չեմ թաղի՛՛,-հուզվեց 3 երեխաների մայրը: Մանրամասները՝ Henaran.am-իտեսանյութում:

Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: Ուղերձում ասված է. “Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ: Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, […]

Իրազեկումներ ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին

Երեւանի իրացման կետերում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառելու եւ մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ցուցանակը փակցված է եղել միայն 34%-ում։ “Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին” ՀՀ օրենքին իրազեկ է եղել հարցվածների 42%-ը, 35%-ը տեղյակ չէ օրենքի պահանջներից, 23%-ը՝ մասամբ է տեղյակ։ 12%-ի […]

Տարվա լրագրողը. Henaran.am-ը շնորհավորում է ընտանիքի անդամին

Մտքամիջում հաստատ երազանք ունի, հաստատ անհանգստանում է ինչ-որ երևույթից ու կամ ուզում օգնել՝ նեղության մեջ հայտնվող ընկերոջը: Մի քանի անգամ՝ Արմեն…կանչելուց հետո արձագանքում է: Նա իմ գործընկերն է, բազմավաստակ լրագրող՝ Արմեն Դավթյանը: Սյունյաց աշխարհի բառ ու բանով ապրող մարդը՝ անտարբեր չի կարող անցնել որևէ խնդրի կողքով: Ուշ արձագանքելը՝ մտազբաղ լինելու արգասիք: Անգամ ստացած մրցանակի առթիվ՝ […]

Սպասվում է թաց ձյուն

Նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը եւ 4-ին արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում` նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: 3-ի […]

Ավագանու անդամները խոպան են գնացել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը տեղեկացնում է, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով: Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, […]

“….մամ, բա խի՞ բերեցիր”. 168 ժամ

“168 ժամ”-ը գրում է. “Էրեխես ասում ա մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս’ խաղամ, ասում եմ չունեմ, բալես, ասում ա ՛մամ, բա խի՞ բերեցիր”,- երեւանյան հիվանդու­թյուն ունեցող 14-ամյա Կարենի մայ­րը հայտնվել է մի այնպիսի իրավի­ճակում, որ ոչ միայն չի կարողանում իր զավակների ցանկություններն իրականացնել, որի համար նրան մե­ղադրում են երեխաները, այլեւ տունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի