19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տարվա լրագրողը. Henaran.am-ը շնորհավորում է ընտանիքի անդամին

Մտքամիջում հաստատ երազանք ունի, հաստատ անհանգստանում է ինչ-որ երևույթից ու կամ ուզում օգնել՝ նեղության մեջ հայտնվող ընկերոջը: Մի քանի անգամ՝ Արմեն…կանչելուց հետո արձագանքում է: Նա իմ գործընկերն է, բազմավաստակ լրագրող՝ Արմեն Դավթյանը:

Սյունյաց աշխարհի բառ ու բանով ապրող մարդը՝ անտարբեր չի կարող անցնել որևէ խնդրի կողքով: Ուշ արձագանքելը՝ մտազբաղ լինելու արգասիք:

Անգամ ստացած մրցանակի առթիվ՝ Արմենը բարձրաձայն չուրախացավ….համոզված եմ ներքուստ հպարտ էր, որ գնահատվել է ու հաստատ՝ կյանք-կայարանի  ներկապնակում,էլի մի գույնով նշանավորեց այդ օրը:

՛՛Պառլամենտ՛՛ հասարակական-քաղաքական ամսագիրը Արմեն Դավթյանին շնորհեց՝ ՛՛Տարվա լրագրող՛՛կոչումը: Լրագրողը, սակայն խոստացավ իր խոսքը արտահայտել գրավոր՝ համացանցում….

Յուրօրինակ ու ինքնատիպ գործընկերոջս ասենք՝ Շնորհավոր:

Henaran.am-ի  խմբագրակազմը հպարտ է, որ մեր համերաշխ ընտանիքում ունենք  քո գույնը: Մենք շնորհավորում ենք քեզ ու մաղթում բազմատեսակ ու բազմաբովանդակ մրցանակներ…նվիրումիդ ճանապարհին միշտ ՄԱՐԴ մնաս…               

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ