14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“….մամ, բա խի՞ բերեցիր”. 168 ժամ

“168 ժամ”-ը գրում է.

“Էրեխես ասում ա մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս’ խաղամ, ասում եմ չունեմ, բալես, ասում ա ՛մամ, բա խի՞ բերեցիր”,- երեւանյան հիվանդու­թյուն ունեցող 14-ամյա Կարենի մայ­րը հայտնվել է մի այնպիսի իրավի­ճակում, որ ոչ միայն չի կարողանում իր զավակների ցանկություններն իրականացնել, որի համար նրան մե­ղադրում են երեխաները, այլեւ տունը չկորցնելու, օրվա հացը հայթայթելու եւ կենցաղային այլ խնդիրներն ի վի­ճակի չէ լուծել:

Սվետլաննա Գալստյանը, ով ժա­մանակավորապես ապրում է Էրեբու­նի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանում, ու­նի 6 երեխա. 2 աղջիներն արդեն ամուսնացած են, իսկ 14-ամյա տղան հաշմանդամ է: Ասում է՝ կյանքն այնպես է դասավորվել, որ 2 անգամ ամուսնանալուց հետո, դարձյալ մնացել է մենակ իր երեխա­ների հետ: Առաջին ամուսինը, որից նա ունեցել է 5 երեխա, տիկին Սվետլաննայի պատմելով հարբեցող է դարձել, այնուհետեւ պարզվել է, որ նա ուրիշ ընտանիք ունի, որի պատ­ճառով նրանք բաժանվել են: Երկ­րորդ ամուսնուց էլ տիկին Ավետլաննան ամուսնալուծվել է հիմնակա­նում ֆինանսական խնդիրների պատճառով:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ