14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ավագանու անդամները խոպան են գնացել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը տեղեկացնում է, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով:

Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել:

 Այս մասին թերթին տեղեկացրել է  համայնքի ղեկավար  Կայծակ Մկրտչյանը: Նրա խոսքով, ն ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:

 Հրաժարական տվածներից մեկն առողջական խնդիրներ ունի, երկուսն էլ խոպան են գնացել՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի: Չորրորդ անդամն էլ բարձրագույն կրթությամբ տրակտոր է վարում հեռավոր գյուղերում եւ նիստերից գրեթե միշտ բացակայել է:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ