08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ծառուկյանը մեկնել է “խաբրիկ մը” բերելու. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները:

Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը “պաուզա՞ կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից “խաբրիկ մը” ստանալու սպասումներով:
 
Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա, եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչեւ հունվար-փետրվար՝ մինչեւ Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը:

Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպելու եւ հրահանգներ ստանալու:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ