07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննարկվել է….

Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է
կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել ՛՛Հայաստանի
Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի
պայմանագրին միանալու վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի
հեղինակած ՛՛Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ
այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին՛՛ եւ ՛՛Հայաստանի Հանրապետության
տոների եւ հիշատակի օրերի մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՛՛
օրինագծերի փաթեթը: Հեղինակն առաջարկում է ՛՛Հայաստանի Հանրապետության տոների
եւ հիշատակի օրերի մասին՛՛ՀՀ օրենքում դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Օսմանյան
կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի
ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաեւ դատապարտել վերոնշյալ ազգերի
ցեղասպանությունը:

Քննարկվող փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել հանձնաժողովի
անդամները:

Հանձնաժողովը որոշել է նիստը շարունակել նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ