24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխնախարարն ամբողջ գիշեր չարչարվել, չի քնել, օրենք է գրել

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության՛՛ մասին օրենքի նախագծով անձական տվյալներն երրորդ անձին կամ երկրներին փոխանցելու փորձ է արվում: ՛՛Ֆինանսական այն աջակցությունը, որ տրված է այս օրենքի տակ, հենց այդ նպատակով է, հակառակ դեքպում մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն ավելի լավը դարձնելու համար մեզ չէին վճարի՛՛,-այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ջհանգիրյանը շեշտեց, թե լավ է, որ կարևորագույն մի շարք ոլորտներ հանված է օրենքի շրջանակից: ՛՛Դա մի իքչ հանգստացնում է, բայց խնդիրը չի լուծում՛՛,-ասաց նա: Իսկ այն պնդումնները, թե սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել,  Ջհանգիրյանը համարեց խաբկանք, քանի որ լինում է, երբ հետազոտման նպատակը լրիվ այլ խնդիր է հետապնդում:
Ըստ պատգամավորի՝ քաղաքացուն պետք է բացատրել, թե որ դեպքում կարող են իր տվյալներն օգտագործվել առանց իր իմացության: ՛՛Պետք է նստի, բոլոր օրենքը քրքրի՞, որ իմանա, չի կարող՛՛,-նշեց նա:

Ջհանգիրյանը հարց է տալիս, թե արդյոք կարող են այսպիսի ծավալով ինֆորմացիայի վրա հսկողություն իրականացնել և նշեց, թե դրա համար էր ասում, որ տվյալ դեպքում ձախողումը կլինի այդ հսկողություն իրականացնող գործակալության վրա: 
՛՛Չգիտեմ՝ անվտանգության ծառայությունն այսպիսի վտանգավոր նախագծերը սենց թեթևությամբ ընդունելու մասին ինչ է մտածում՛՛,-ասաց նա:
Արդարադության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, թե այս օրենքը ոչ ոք չի ֆինանասավորել և ինքը անձամբ չարչարվել է, չի քնել: ՛՛Օրենքը մշակված է իրավաբանական մտքի, գոյություն ունեցող իրավիճակից ելնելով, որ չունենք գործիքներ այդ իրավունքը պաշտպանելու համար՛՛,-ասաց նա և ընդգծեց, թե այն քննարկվել է այլ շահագրգիռ մասնագետների հետ նույնպես:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ