10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2014

Մեկ տարով կգործուղվի ՄԻԵԴ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը մեկ տարի ժամկետով կգործուղվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ամբողջ ծախսը հոգալու է կառավարությունը, սակայն թե որքան է կազմում ծախսը, նա չնշեց: Հստակ թիվ նշված չէ նաև որոշման նախագծում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների թիվն ավելացել է

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի Պետական պահպանության ծառայության զինծառայողների 2014 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պետական պահպանության ծառայությանը պետք է հատկացնել 25 միլիոն դրամ:Գումարի տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:Արտասահմանյան գործուղումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող պետական պահպանության ծառայության […]

Մենք պահանջում ենք ու զգուշացնում. Հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանը վստահ է

Արդեն երրորդ օը՝ հացադուլի մեջ գտնվող ՛՛ Ժառանգություն՛՛ խմբակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը րոպեներ առաջ facebook-ի իր էջում գրառել է. Բարև ժողովուրդ Մի քանի դիտարկում Մինչ որոշ հստակեցումներ անելը շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կողքիս են (տարածությունը դեր չի խաղում), զորակցում են ինձ կամ պահանջներս կիսում են…Ուժեղ եմ ձեզնով…. Երեկ տեղեկացա, որ ադրբեջանական պաշտոնական […]

Եռյակը նորից հավաքվել է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում  մեկնարկեց ոչ իշխանական եռյակի նիստը: Նիստին մասնակցում են  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը:

Մաղթեց արգասաբեր աշխատանք

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  հաստատեց ՛՛Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՛՛ հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Ռեկտոր է ընտրվել Գալստյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրան ու մաղթեց արգասաբեր աշխատանք:

Հայկական հարցում Թուրքիան աջակցություն է ակնկալում Վատիկանից

Թուրքիան ակնկալում է, որ Վատիկանը Հայկական հարցում կաջակցի Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վատիկանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Փաչաջըն, ով օրերիս իր հավատարմագրերն է հանձնել  Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինին, գրում է Ermenihaber.am-ը: Փաչաջըն լրագրողների պահանջով խոսել է Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշման մասին: Նա նշել է, որ Պապը շարունակ խոսում է երկխոսությունից  […]

ՀՀ-ը սկսեց կատարել պարտականությունները ԵՏՄ-ի մասով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սա կարգավորում է Եվրասիական տնտեսական միության  սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման  մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման և դուրս […]

Հայաստանում է Կիպրոսի պատվիրակությունը

Նոյեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի […]

Պատգամավորներին հորդորեցին զուսպ լինել

Ազգային ժողովի արտահերթ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը երբ կարծիք էր հայտնում սահմանամերձ համայնքներում  տնտեսավարողներին արտոնություններ տալու մասին, դահլիճում աղմուկ էր: Այվազյանը հորդորեց լռել եւ դիմեց ԱԺ նախագահին: “Զուսպ եղեք”,-պատգամավորներին նկատողություն արեց Գալուստ Գրիգորիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի