10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2014

Ադրբեջանը խախտում է Ժնեւյան կոնվենցիան. Շարմազանով /վիդեո/

Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Նման տեսակետ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից եւ իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից”,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով,  թույլ չտալով […]

Արթուր Սաքունցը կընդգրկվի կազմում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կընդգրկվի ՛՛Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՛՛ ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը:Ոստիկանապետն ասաց, որ ՛՛Քաղաքացիական հասարակության ինստիտուտ՛՛ ՀԿ -ի նախագահ Արման Դանիելյանը հրաժարվել է հանձնաժողովի կազմում լինելուց, այդ իսկ պատճառով հանձնաժողովում նոր անդամ ունենալու խնդիր է առաջացել:

Սեպուհի սափորաճյունը կհանձնվի հողին

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին: Այս մասին այսօրվա կառավարության նիստին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ աճյունը կամփոփվի եռաբլուրում: ՛՛Արարողությունը տեղի է ունենալու Եռաբլուրում ժամը 13-ին, իսկ 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահւմ տեղի կունենա հուշ ցերեկույթ: Հրավիրում եմ […]

6 օրում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա

 Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39331 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ՛՛Շտապբուժօգնություն՛՛ ծառայությունն արձանագրել է 4331 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 877 քաղաքացի:  Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա` 232 տղա […]

Նոր աղանդը հավաքներ է անցկացնում՝ ՛՛Խնկո Ապոր՛՛ գրադարանում. բացահայտում/վիդեո/

՛՛Խնկո Ապոր՛՛ գրադարանում աղանդավորական կառույցը հավաքներ է կազմակերպում: Այդ մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը: Պետրոսյանի փոխանցմամբ իրենք՝ ունենալով հավաստի տեղեկատվություն, ըստ որի կիրակի օրերը ժամը 12-ին գրադարանի դահլիճում կազմակերպվում են աղանդավորական հավաքներ, որոնց ժամանակ նաև բուժումներ են արվում: ՛՛Մեզ այնտեղ ներս չթողեցին, անգամ իրենց կազմակերպության […]

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարին

 Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին : Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար` պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները,  այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական […]

Հայաստանցի աշակերտը Թուրքիայում կրթական հեռանկար չունի

Թուրքիայում ներկայումս բնակվում է մոտավորապես 3.000 հայաստանցի երեխա, որոնք կանգնած են կրթություն ստանալու խնդրի առաջ: Այս երեխաները չունեն Թուրքիայի քաղաքացիություն, դրա համար էլ չեն կարող անգամ այդ երկրի հայկական դպրոցներում գրանցվել և սովորել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2011 թվականին ընդունված որոշման համաձայն`  հայաստանցի երեխաներին թույլ տրվեց տեղի հայկական դպրոցներում կրթություն ստանալ «հյուր-աշակերտ»-ի կարգավիճակով: Սկզբնական շրջանում որպես […]

Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի. վարչապետը՝ Արման Սահակյանին

Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել իր վարչությանը ՛՛Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ՛՛ պետական կառավարչական հիմնարկին ամրացված  Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2  քառ. մետր մակերեսով  շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095  հա հողամասն օտարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի