25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը խախտում է Ժնեւյան կոնվենցիան. Շարմազանով /վիդեո/

Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Նման տեսակետ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից եւ իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից”,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով,  թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին եւ պարզել անձնակազմի ճակատագիրը, անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

“Մեկ անգամ ասել եմ, եւս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նրա կարծիքով,միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որովհետեւ այդ երկիրը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ