07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր աղանդը հավաքներ է անցկացնում՝ ՛՛Խնկո Ապոր՛՛ գրադարանում. բացահայտում/վիդեո/

՛՛Խնկո Ապոր՛՛ գրադարանում աղանդավորական կառույցը հավաքներ է կազմակերպում: Այդ մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը:

Պետրոսյանի փոխանցմամբ իրենք՝ ունենալով հավաստի տեղեկատվություն, ըստ որի կիրակի օրերը ժամը 12-ին գրադարանի դահլիճում կազմակերպվում են աղանդավորական հավաքներ, որոնց ժամանակ նաև բուժումներ են արվում:

՛՛Մեզ այնտեղ ներս չթողեցին, անգամ իրենց կազմակերպության անունը չասացին, միայն ասացին որ քրիստոնեական եկեղեցի են և գրանցված կազմակերպություն: Սակայն, եթե թաքցնելու ոչինչ չունեն ինչո՞ւ են գրադարանի հետևի մուտքից մտնում և եթե կրոնական կազմակերպություն են, ապա պետք է բաց լինեն: Նրանք միայն հայտնեցին, որ իրենց ղեկավարի անունը Վահագն Հարությունյան է՛՛,- պարզաբանեց ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Դանիել Պետրոսյանն էլ հավելեց, որ ՛՛Խնկո-Ապոր՛՛ անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանի խոսքերն իրար հակասել են.՛՛Երբ սկզբում ասացիք, որ մանկական գրադարանում կրոնական կազմակերպություն է հավաքվում և բուժումներ անում, նա ասաց, որ բացառվում է, սակայն, երբ ասացինք, որ փաստեր ունենք այն ժամանակ Ռուզաննա Տոնոյանը ասաց, որ հնարավոր է՛՛ :

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ