02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի. վարչապետը՝ Արման Սահակյանին

Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել իր վարչությանը ՛՛Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ՛՛ պետական կառավարչական հիմնարկին ամրացված  Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2  քառ. մետր մակերեսով  շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095  հա հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչու են օտարում այս գույքը: Սահակյանը պատասխանեց, որ նախարարոթւյանը պարտք են եղել, և սա պարտքի դիմաց ընդունած գույք է: ՛՛Օտարում ենք, որ վերականգնենք այդ գումարները բյուջեով՛՛,-ասաց Սահակյանը:

՛՛Ասում եմ՝ ում ենք օտարում՛՛,-կրկին հարցրեց վարչապետը: ՛՛Այստեղ մարդիկ են ապրում, բնակելի շենք է, և այդ մարդկանց հանո՞ւմ ենք՛՛,-հավելեց նա: Արման Սահակյանը բացատրեց, որ դա այդ մարդիկ պարտք են պետությանը և այդ տարածքը հիմա պիտի օտարվի, որպեսզի այդ պարտքն էլ մարվի: ՛՛Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի: Այդ մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են: Բա հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելո՞ւ ենք փողոց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ինչ սոցիալական խնդիր ենք լուծում՛՛: Վարչապետը հորդորեց նախագիծը հանել օրակարգից ու լրացուցիչ քննարկել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ